Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Բուդո-Գլիմտին»։
«Զինագործների» կազմում 23-րդ րոպեին հաշիվը բացեց Էդի Նկետիան։ 5 րոպե անց Ռոբ Հոլդինգը կրկնապատկեց «Արսենալի» առավելությունը։
85-րդ րոպեին Ֆաբիու Վիեյրան հաշիվը դարձրեց 3։0։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» 6 միավորով խմբում առաջին տեղում է։