Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում այսօր «Սլովանը» երրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել էր շվեյցարական «Բազելին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հյուրերը երկու գոլն էլ խփեցին առաջին կեսում։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» պահեստայինների նստարանին էր և դաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Սլովանը» ունի 4 միավոր և խմբում 3-րդն է։ «Բազելը» 6 միավորով առաջատարն է։