Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում այսօր Երևանի «Փյունիկը» երրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։
Հանդիպման 61-րդ րոպեին ձախ եզրից Հովհաննես Հարությունյանի կատարած փոխանցումից հետո դարպասին մոտ կանգնած Յուսուֆ Օտուբանջոն գնդակը գլխով ուղարկեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-0:
Հիշեցնենք՝ առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ Ժունինյոն էր բացել հանդիպման հաշիվը։