Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում վերջին 12 ամիսների եկամուտների ցուցանիշով առաջատարն է:
La Gazzetta dello Sport-ը, հղում անելով Buz Bingo-ի հետազոտությանը, հայտնում է, որ պորտուգալացին այս ընթացքում 49 գովազդային հրապարակում է արել յուրաքանչյուրը 900 հազար եվրոյով ՝ վաստակելով 44,1 միլիոն եվրո:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ տեղն Է զբաղեցրել վարկանիշային աղյուսակում: Արգենտինացին Instagram-ում հրապարակել է 36 գրառում 590 000 եվրոյով և վաստակել է 21,2 մլն եվրո։
Վարկանիշում 4-րդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը (մոտ 10 միլիոն եվրո), 6-րդ տեղում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (մոտ 6,5 միլիոն եվրո):