Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Երևանի «Փյունիկի» առաջիկա մրցակիցը կլինի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը»։ Թիմերի միջև առաջիկա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին, Երևանում։
Առաջիկա հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել լիտվական թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Չեբուրինը․
«Մեր թիմերը նորեկ են այս մրցաշարում և մեր հանդիպումներից շատ բան է որոշվելու։ Վաղվա խաղը բավականին հետաքրքիր կլինի։ Կողմերը, իմ կարծիքով, լավ ուսումնասիրել են մրցակիցներին։
Այս խաղում ֆավորիտներ չկան։ Բացի վաղվա խաղից մենք դեռ երկու խաղ էլ ունենք։ Մենք կփորձենք հաղթել բոլոր խաղերում։
«Փյունիկը» ագրեսիվ ֆուտբոլ է խաղում, նամանավանդ առջևի գծում։ Պետք է այնպես անենք, որ մրցակիցն էլ մտածի պաշտպանության մասին։ «Փյունիկից» կառանձնացնեի հարձակվողների խաղը։
Մեր կազմում վնասվածքներ ունեցողներ չկան, ամբողջ թիմը պատրաստ է վաղվա խաղին»,- ասել է մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20։45-ին։
Կարդացեք նաև՝ Փյունիկի առաջիկա մրցակիցը․ Ժալգիրիս