«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն իր բարձր արդյունքները պայմանավորել է ճիշտ սննդով։
«Յուրաքանչյուր տնային խաղից առաջ ես ուտում էի հայրիկիս պատրաստած լազանյան, և դա, ըստ երևույթին, արդյունք է տալիս: Այսպիսով, նա, հավանաբար, ավելացնում է որոշ հատուկ բաղադրիչներ այդ ճաշում:
Ես նրան գրեթե չեմ օգնում: Հիմնականում ես ուղղակի պառկում եմ բազմոցին ու նայում նրան։ Ամեն ինչ այդպես է ստացվում»,- մեջբերում է Հոլանդին Daily Mail-ը։
Նորվեգացին այս մրցաշրջանում 3 հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» 5 տնային խաղերում: