«Վուլվերհեմփթոնի» ղեկավարությունը, որը երեկ Բրունո Լաժեին հեռացրեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, սկսել է նոր մարզիչ փնտրել։
Ըստ The Sun-ի՝ «գայլերի» դիտակետում է Լիսաբոնի «Սպորտինգի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։
Սակայն այս գործարքը հեշտ չի լինի կազմակերպել։ 37-ամյա մասնագետին գայթակղելու համար անգլիական ակումբը պետք է պորտուգալական կողմին վճարի 22,5 միլիոն եվրո փոխհատուցում՝ վաղաժամ պայամանագիրը խզելու համար։
«Վուլվերհեմփթոնը» այդքան էլ տպավորիչ չի մեկնարկել Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։ Ութ տուրից հետո թիմը վաստակել է ընդամենը վեց միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։