Ռեդ Բուլի ավտոարշավորդ Սերխիո Պերեսը հաղթել է Սինգապուրի Գրան Պրիում, 2022 թվականի Ֆորմուլա 1-ի մրցաշրջանի 17-րդ տուրում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆերարիի ավտոարշավորդ Շարլ Լեկլերը, երրորդը՝ նրա թիմակից Կարլոս Սայնսը։
Ընդհանուր հաշվարկով առաջատար, Ռեդ Բուլի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը զբաղեցրել է յոթերորդ տեղը: Աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը (Մերսեդես) զբաղեցրել է 9-րդ տեղը։
Ֆորմուլա 1. Սինգապուրի Գրան Պրի. Մրցավազք
1. Սերխիո Պերես (Ռեդ Բուլ) – 60 շրջան
2. Շարլ Լեկլերկ (Ֆերարի) +7,595
3. Կարլոս Սայս (Ֆերարի) +15.305
4. Լանդո Նորիս (Մակլարեն) +26.133
5. Դանիել Ռիկարդո (Մակլարեն) +58.282
6. Լենս Սթրոլ (Աստոն Մարտին) +1.01.330
7. Մաքս Ֆերստապեն (Ռեդ Բուլ) +1.03.825
8. Սեբաստիան Ֆետել (Աստոն Մարտին) +1.05.032
9. Լյուիս Հեմիլթոն (Մերսեդես) +1.06.515
10. Պիեր Գասլի (Ալֆա Տաուրի) +1.14.576