Իռլանդական «Դերի Սիթի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Գյումրիի «Շիրակի» նախկին կիսապաշտպան Փոլ Մուսա Բակայոկոյի հետ պայմանագիր կնքելու:
23-ամյա իվուարցի ֆուտբոլիստի հետ մեկ տարվա պայմանագիր է կնքվել:
«Դերի Սիթին» հանդես է գալիս իռլանդական Պրեմիեր-լիգայում:
Բակայոկոն 2017 թվականից էր հանդես գալիս «Շիրակի» կազմում: Այս տարիների ընթացքում Մուսսան մասնակցել է 82 հանդիպման և հեղինակել է 20 գոլ:
Գյումրիի թիմը հունվարի սկզբին հայտարարեց Բակայոկոյի հետ պայմանագիրը խզելու մասին: