Վաղը՝ սեպտեմբերի 24-ին, Երևանում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր կարծիքն է հայտնել Էդուարդ Սպերցյանի առաջընթացի վերաբերյալ։
«Սպերցյանը շատ լավ առաջընթաց է գրանցում։ Նա հոգեբանորեն ուժեղ ֆուտբոլիստ է։ Նա լիովին պատրաստ է Եվրոպայում հանդես գալուն»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից սկած մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։