«Միլանը» ցանկանում է թիմում պահել հարձակվող Օլիվյե Ժիրուին:
Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիները» բանակցություններ են վարում ֆրանսիացու հետ պայմանագիրը մինչեւ 2024 թվականը երկարաձգելու շուրջ։
35-ամյա Ժիրուն այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: