Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել նաև երկրորդ ստուգողական մրցելույթում։ Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում կայացած ուսումնամարզական հավաքի վերջին օրը մեր բռնցքամարտիկները սպարինգ մենամարտեր են անցկացրել Ուկրաինայի, Չեխիայի, Մոլդովայի և Լեհաստանի ներկայացուցիչների հետ։
Հայ բռնցքամարտիկներից իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 52 կգ քաշային Կորյուն սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։ Այս հավաքով բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում էր Մեծ Բրիտանիայում կայանալիք Օլիմպիական վարկանիշային մրցաշարին։