«Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի գոլը հավակնում է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն գոլը ճանաչվելուն։
ՈՒԵՖԱ-ն երևանյան թիմի հարձակվողի գոլն ընդգրկել է Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն գոլին հավակնող 4 թեկնածուների ցանկում։
Հիշեցնենք, որ երեկ «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր Բրատիսլավայի «Սլովանին»։
Հանդիպումն ավարտվել է Հայաստանի չեմպիոնի հաղթանակով՝ 2-0 հաշվով (հանդիպման գոլերն՝ այստեղ)։