Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի խաղում գերմանական «Քյոլնը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Չեխիան ներկայացնող «Սլովացկոյին»։
Տանտերերի կազմում գոլի առաջին գոլը խփել է Սարգիս Ադամյանը։
«Վեսթ Հեմը» արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթեց «Սիլկեբորգին»։ Վերջինիս կազմում հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը, ով սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ։
«Վիլյառեալը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Հապոելի» նկատմամբ, իսկ «Նիցան» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Պարտիզանի» հետ՝ 1-1։
Հիշեցնենք, որ այսօր «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր Բրատիսլավայի «Սլովանին»։
Հանդիպումն ավարտվել է Հայաստանի չեմպիոնի հաղթանակով՝ 2-0 հաշվով (հանդիպման գոլերն՝ այստեղ)։