Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց մոլդովական Շերիֆի դարպասը։
Անգլիական թիմի կազմում գոլ խփեցին Սանչոն ու Ռոնալդուն։
Խաղային օրվա սենսացիան կայացավ Դանիայում, որտեղ Միդտյուլանդը 5։1 հաշվով հաղթեց Հռոմի Լացիոյին։ Հյուրերի միակ գոլը խփեց Միլնիկոիվիչ Սավիչը։
Մոնակոն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց Ֆերենցվարոշին, իսկ Նիդեռլանդների Ֆեյենորդը 6 անպատասխան գնդակ ուղարկեց Շտումրի դարպասը։