Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Արսենալ» — ՊՍՎ հանդիպումը, որը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին Լոնդոնում, հետաձգվել է հոկտեմբերի 20-ին, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Խաղը հետաձգվել է ազգային սգո միջոցառումների և Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորության նախապատրաստման պատճառով։
«Արսենալ» — ՊՍՎ խաղը նոր ժամկետով տեղափոխելը հնարավոր է դարձել այն պատճառով, որ Անգլիայի Պրեմիեր լիգան համաձայնվել է մեկ այլ օր անցկացնել «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը:
Վերը նշված հանդիպումը պետք է կայանար հոկտեմբերի 19-ին։