Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Արսենալ» — ՊՍՎ հանդիպումը հետաձգվել է, հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սեպտեմբերի 15-ին Լոնդոնում նախատեսված խաղը կհետաձգվի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության պատճառով։
Ավելի վաղ Էլիզաբեթ 2-րդի մահվան պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգան չեղարկել էր անցած հանգստյան օրերին նախատեսված 7-րդ տուրի բոլոր հանդիպումները։
ԵԼ-ի առաջիկա տուրի հանդիպումները նախատեսված են այս հինգշաբթի։