Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը Իտալիայի Գրան պրիում իր հաղթանակով ամրապնդեց իր առաջատարի դիրքերը Ֆորմուլա 1-ի անհատական մրցաշարային աղյուսակում։ Այժմ նա ունի 335 միավոր։
Երկրորդ տեղում 219 միավորով Ferrari-ի ավտոարշավորդ Շարլ Լեկլերն է, Red Bull-ի մեկ այլ ներկայացուցիչ Սերխիո Պերեսը 3-րդն է (210 միավոր):
Ֆորմուլա 1-ի անհատական մրցաշարային աղյուսակը Իտալիայի Գրան Պրիից հետո.
1. Մաքս Ֆերստապեն (Ռեդ Բուլ) – 335 միավոր
2. Շարլ Լեկլեր (Ֆերարի) – 219
3. Սերխիո Պերես (Ռեդ Բուլ) – 210
4. Ջորջ Ռասել (Մերսեդես) – 203
5. Կարլոս Սայնս (Ֆերարի) – 187-րդ