Մոնցայում ավարտվել է Ֆորմուլա-1-ի Գրան-Պրին։ Հաղթող է դարձել «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը։
Եզրագծին երկրորդն է հասել «Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը, իսկ եռյակը եզրափակել է Ջորջ Ռասելը («Մերսեդես»)։
Գրան-Պրի Իտալիա
1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 53 շրջան
2. Շարլ Լեկլեր («Ֆերարի») +2.446
3. Ջորջ Ռասել («Մերսեդես») +3.405