Երևանի «Փյունիկը» թուրքական Բելեկում անցկացնում է իր երկրորդ ուսումնամարզական հավաքը:
Երևանյան ակումբը այսօր մրցեց շվեդական «ԱՖԱ Էսկիլստունա» ակումբի հետ: Հանդիպումը ավարտվեց մեր թիմի հաղթանակով ՝ 3:1 հաշվով:
Գոլերի հեղինակ դարձան՝ Դենիս Մահմուդովը, Արտակ Եդիգարյանը և Մարկու Քրիստին:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում «Փյունիկը» մրցեց բելառուսական «Գորոդեա» ակումբի հետ և պարտվեց՝ 0:2 հաշվով: