«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Եվրոպա լիգայի «Լուդոգորեցի» դեմ հանդիպումը (1:2).
«Չեմ ուզում ասել, որ մենք գերազանց խաղացինք, այդպես չէ, բայց այն, ինչ ցույց տվեցինք, ինչպես թվում էր, բավական էր պարտությունից խուսափելու համար։
Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, բայց նրանց գոլից հետո ամեն ինչ ավելի բարդացավ: Լավ արձագանքեցինք, հավասարեցրինք հաշիվը, հետո նորից բաց թողեցինք։
Զգացողություն կա, որ հիմա ամեն ինչ սխալ է ընթանում։ Բարեբախտաբար, մենք խմբային փուլում ենք, ոչ թե փլեյ-օֆֆում: Մնացել է ևս հինգ խաղ: Առաջին խաղում հաղթելը քեզ միշտ շահեկան վիճակում է դնում, բայց փոխարենը մենք կզգանք ճնշում»,- ասել է Մոուրինյուն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: