ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 20 տարվա մեջ առաջին անգամ խաղացել է Եվրոպա լիգայում։
Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում նա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ։ Պորտուգալացի մասնակցել է ամբողջ խաղին, իսկ ՄՅՈՒ-ն նվազագույն հաշվով պարտություն է կրել։
Վերջին անգամ Ռոնալդուն այս մրցաշարում հանդես է եկել , երբ այն դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի Գավաթ։
2002 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին Ռոնալդուն «Սպորտինգի» կազմում մասնակցել է առաջին տուրի՝ «Պարտիզանի» դեմ խաղերին (1-3, 3-3) և այդ խաղերից մեկում դարձել է գոլային փոխանցման հեղնակ։