Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում իտալական «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունել է հոլանդական «Ֆեյենորդին» և 4-2 հաշվով հաղթանակ է տարել Հռոմում կայացած խաղում։
Հռոմեացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել ուրուգվայցի կիսապաշտպան Մաթիաս Վեսինոն, մեկական անգամ էլ գոլի հեղինակ են դարձել Լուիս Ալբերտոն ու Ֆելիպե Անդերսոնը։
«Ֆեյենորդի» կազմում էլ դուբլ է ձևակերպել մեքսիկացի հարձակվող Սանտյագո Խիմենեսը։
Օրվա մյուս խաղերում «Շերիֆը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Օմոնիայի» դարպասը, «Նանտը» 2-1 հաշվով առավելության է հասել «Օլիմպիակոսի» նկատմամբ, «Ֆրայբուրգը» նույն հաշվով ուժեղ է գտնվել «Քարաբաղից», «Մոնակոն» նվազագույն հաշվով հաղթել է «Ցրվենա Զվեզդային», «Շտուրմը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Միդտյուլանի» նկատմամբ, իսկ «Ֆերենցվարոշը» 3-2 հաշվով հաղթել է«Տրաբզոնսպորին»։