Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը լրագրող Արարատ Մամբրեյանի հետ զրույցում հայտնել է, որ «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն պաշտոնական հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից:
Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հայտնի դարձավ, որ Կովալենկոն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում.
-Արդյոք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պաշտոնական հրավեր եղե՞լ է Ալեքսանդր Կովալենկոյին:
-Այո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հրավեր է ուղարկել Ալեքսանդր Կովալենկոյին: Այս մասին որևէ ավելացնելու բան չունեմ:
-ՀՖՖ-ից որևէ մեկն անձամբ շփվե՞լ է Կովալենկոյի հետ:
-Կարող եմ միայն ասել, որ նրան անձամբ հրավիրել են Հայաստանի հավաքական, բայց դեռևս ունենք այն, ինչ ունենք:
-Հավանակա՞ն է, որ Կովալենկոն ամեն դեպքում դեռ կարող է հայտնվել Հայաստանի հավաքականում:
-Չեմ կարող պատասխանել այդ հարցին: