Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը շարունակում է մնալ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում առաջիկա տրանսֆերային պատուհանների համար:
Լրագրող Քրիստիան Ֆալկի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը հույս ունի, որ Քեյնը նոր պայմանագիր չի կնքի «Տոտենհեմի» հետ։
Այս դեպքում «Բավարիան» հաջորդ ամառ ֆուտբոլիստին ձեռք բերելու լավ հնարավորություն կունենա։
Գործող աշխատանքային պայմանագիրը Հարի Քեյնին կապում է «Տոտենհեմի» հետ մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Եթե պայմանագիրը չերկարաձգվի, ապա լոնդոնյան ակումբը ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կա՛մ վաճառել իր առաջատարին, կա՛մ ունենալ նման խաղացող կորցնելու հեռանկար՝ առանց գումար ստանալու։