«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը որոշել է Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումների համար ֆուտբոլիստների հայտացուցակը։
Դրանում ներառված է նաև հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով վերջին անգամ խաղացել է Եվրոպա լիգայում 2002/2003 մրցաշրջանում, այն ժամանակ մրցաշարը կոչվել է ՈւԵՖԱ-ի գավաթ, իսկ պորտուգալացին հանդես է եկել «Սպորտինգում»։
«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը
Դարպասապահներ — Դե Խեա, Դուբրավկա, Հիտոն;
Պաշտպաններ — Դալոտ, Լինդելոֆ, Մագուայր, Մալասիա, Մարտինես, Շոու, Տուանզեբե, Վարան, Վան-Բիսակա;
Կիսապաշտպաններ- Կազեմիրո, Էրիկսեն, Ֆերնանդեշ, Ֆրեդ, ՄաքՏոմինայ, Պելիստրի, Սանչո, վան դե Բեկ;
Հարձակվողներ — Անտոնի, Գարնաչո, Մարսիալ, Ռեշֆորդ, Ռոնալդու:
Հիշեցնենք, որ խմբային փուլում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցներն էին «Օմոնիան», «Շերիֆը» և «Ռեալ Սոսյեդադը»: