Նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը բարձր է գնահատել «Ման Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը:
«Նա ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել: Սա առաջին անգամն է, երբ ԱՊԼ է եկել խաղացող, որն ապագայում կդառնա աշխարհի երկու կամ երեք լավագույն խաղացողներից մեկը: Սովորաբար նման տրանսֆերներ իրականացնում են ՊՍԺ-ն, «Ռեալը» կամ «Բարսելոնան»:
Ռոնալդուն ու Անրին արդեն այդ մակարդակում են եկել այստեղ:
Բայց Հոլանդը կարող է առաջ գնալ, դառնալ աշխարհի լավագույն խաղացողը և նվաճել «Ոսկե գնդակը»: Անհավանական է, վաղուց նման բան ԱՊԼ-ում չէր եղել»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: