«Յուվենտուսը» հայտարարել է Լեանդրո Պարեդեսի տեղափոխության մասին։ Թուրինյան ակումբը վարձակալել է ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպանին։
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին թուրինյան ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով։ Մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը՝ 22․6 մլն եվրոյով։
Պարեդեսը ՊՍԺ-ում անցկացրել է 61 խաղ և խփել 10 գոլ։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։