Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալվի «Բազելին»։ Շվեյցարական ակումբը հայտարարել է նոր տրանսֆերի մասին։
Ակումբը պայմանագիր է կնքել իտալական «Ռոմայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ։
20-ամյա իտալացու պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։
Կալաֆիորին նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Ջենոայում»։
«Բազել» — «Փյունիկ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։