Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 9։0 հաշվով հաղթեց «Բորնմութին»։
Առաջին խաղակեսում մերսիսայդյան ակումբից աչքի ընկան Լուիս Դիասը, Հարվի Էլիոթը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Վիրջիլ վան Դեյկը և Ռոբերտո Ֆիրմինոն։ Բրազիլացին առաջին կեսում նաև 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
Երկրորդ խաղակեսում տանտերերը ևս 4 գոլ խփեցին։ Նորից աչքի ընկան Ֆիրմինոն և Դիասը։ Մեկ գոլ խփեց Ֆաբիո Կառվալյուն և գրանցվեց 1 ինքնագոլ։
«Լիվերպուլն» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում և 4 խաղից հետո վաստակած 5 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
Կարդացեք նաև՝
🎥 Սիթին քամբեք իրականացրեց Փելասի դեմ խաղում․ Հոլանդը՝ հեթ-տրիկի հեղինակ
























































