Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 4։2 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Առաջին կեսից հետո հյուրերը Ջոն Սթոունզի ինքնագոլի և Յոակիմ Անդերսենի գոլի շնորհիվ հաղթում էին 2։0 հաշվով։
53-րդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատեց Բեռնարդու Սիլվան։ Այնուհետև հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը՝ աչքի ընկնելով 62-րդ, 70-րդ և 81-րդ րոպեներին։
«Մանչեսթեր Սիթին» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։