«Շերիֆի» գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» դեմ պատասխան խաղից հետո (0:0, 3:2 11 մետրանոցներով) խոսել է ԵԼ-ի խմբային փուլ դուրս գալու մասին:
«Թիմը լավ սկսեց հանդիպումը, կարծում եմ՝ գնդակին տիրում էինք մոտ 60%-ով, բայց դարպասին հարվածները քիչ էին։ Մենք հաղթահարում ենք առաջին և երկրորդ գոտիները, բայց, ի վերջո, առջևի գծում պահերի իրականացումը կաղում էր։
Շնորհավորում եմ թիմին և բոլոր երկրպագուներին՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խմբային փուլ անցնելու կապակցությամբ: Շնորհակալություն Տիրասպոլից եկած երկրպագուներին և բոլորին, ովքեր աջակցեցին մեզ Քիշնևում:
Մենք նոր թիմ ենք կառուցում, և այս մրցաշարի խմբային փուլը լավ արդյունք է մեզ համար»,- մեջբերում է մարզչին ակումբի մամուլի ծառայությունը։