Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր պատասխան հանդիպումները կայացել են։ Նրանց արդյունքներով որոշվել է խմբային փուլի մասնակիցների ամբողջական ցուցակը, որտեղ հանդես են գալու 23 երկրների 32 ակումբներ։
Եվրոպա լիգայի գավաթի համար կպայքարեն հետևյալ թիմերը․
«Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը»,
«Բետիսը», «Ռեալ Սոսյեդադը»,
«Լացիոն», «Ռոման»,
«Ունիոն Բեռլինը», «Ֆրայբուրգը»,
«Նանտը», «Ռենը», «Մոնակոն»,
«Բրագան»,
«Ֆեյենորդը», «ՊՍՎ»,
«Ունիոն Սեն-Ժիլը»,
«Շտուրմը»,
«Դինամո Կիևը»,
«Տրաբզոնսպորը», «Ֆեներբախչեն»,
«Միդտյուլանդը»,
«ԱԵԿ Լառնական», «Օմոնիա»,
«Ցրվենա Զվեզդան»,
«Ցյուրիխը»,
«Օլիմպիակոսը»,
«Բսդո-Գլիմտը»,
«Մալմյոն»,
«Լուդոգորեցը»,
«Քարաբագը»,
«Ֆերենցվարոշը»,
ՀԻԿ-ը,
«Շերիֆը»
Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ օգոստոսի 26-ին։