Քիչ անց՝ Երևանի ժամանակով 21։00-ին, կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ֆեհերվար» (Հունգարիա) — «Քյոլն» (Գերմանիա) պատասխան հանդիպումը։
Արդեն հայտնի է «Քյոլնի» մեկնարկային կազմը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը պահեստայինների թվում է։
Հիշեցնենք, որ առաջին խաղում գերմանական թիմը սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտություն էր կրել։