Ferrari-ի ավտոարշավորդ Կառլոս Սայնսը կարծում է, որ կարող է դառնալ Ֆորմուլա 1-ի չեմպիոն 2022 թվականին։
«Վիճակագրորեն դա հնարավոր է։ Իմ մտադրությունները չեն փոխվել. ես դեռ ցանկանում եմ հաղթել այս խելահեղ մրցաշրջանի յուրաքանչյուր մրցավազքում: Ամեն ինչ շատ արագ է փոխվում, և դա ինձ ստիպում է հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է։
Այս տարին շատ է տարբերվում նախորդներից. մրցավազքներն ավելի լավն են, իրադարձություններն ավելի շատ են։
Այս մրցաշրջանի սկզբում ես անմիջապես հետ մնացի 50 միավորով։ Նման իրավիճակում դժվար է հավակնել չեմպիոնությանը։ Բայց վերջին մի քանի մրցարշավներում ես լավագույնների հետ հավասար էի: Ես պայքարում եմ նրանց հետ, թեև մրցաշրջանի սկզբի խնդիրներն ինձ վրա թանկ նստեցին»,- Սայնսի խոսքերն է մեջբերում «Ֆորմուլա 1»-ի մամուլի ծառայությունը։