Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։ Փետրվարի 17-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները ուժերը կչափեն շվեյցարական «Չամ» ֆուտբոլային ակումբի հետ։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կկայանա «Օրմիդիա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 13։30-ին։
Հավելենք, որ կիպրոսյան հավաքի ստուգողական վերջին հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի ռուսական «Տեքստիլշիկ» ակումբի հետ։ Այդ խաղը նախատեսված է փետրվարի 18-ին։