Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում գոլ խփելուց հետո «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ մրցաշարի պատմության մեջ մեկ թիմի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։
Անգլիացին լոնդոնյան ակումբի կազմում դարձել է 185 գոլի հեղինակ։ Նա շրջանցել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին, որը խփել էր 184 գոլ։