Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականության մասին։
«Նայեք Ադրիեն Ռաբիոյի գործարքին, որը ձախողվեց ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջների պատճառով: «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբը չպետք է հրաժարվի տրանսֆերներից վաճառող թիմի հետ պայմանները համաձայնեցնելուց հետո՝ աշխատավարձի պահանջների պատճառով: Ակումբում ինչ-որ մեկն արդեն պետք է նախապես իմանա, թե ինչ աշխատավարձ է ուզում խաղացողը։
«Մանչեսթեր Յունայթեդը» շաբաթներ շարունակ հետապնդում է «Բարսելոնայի» հարձակվող Ֆրենկի դե Յոնգին և այժմ համաձայնել է գնել Կազեմիրոյին Մադրիդի «Ռեալից»: Դե Յոնգից Ռաբիո, իսկ հետո Կազեմիրո: Նրանք շատ տարբեր խաղացողներ են՝ տարբեր ոճերի և տարիքի: Ի՞նչ ծրագիր կա այստեղ: Որտե՞ղ է ռազմավարությունը: Դա ամոթալի է»,- Կարագերի խոսքն է մեջբերել Daily Telegraph-ը։