Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ գործարքը համաձայնեցված է։ Բրազիլացին համաձայնել է տեղափոխվել անգլիական ակումբ և ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն եվրո, ևս 10 միլիոն եվրո կարող է վճարվել որպես բոնուս:
Առաջիկա օրերին արդեն նախատեսվում է կիսապաշտպանի բուժզննումն անգլիական ակումբում։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել էր, որ Կազեմիրոն ցանկանում է հեռանալ թիմից։ Իտալացին ասել է, որ Մադրիդում ֆուտբոլիստի ցանկությանը ըմբռնումով են վերաբերվել։