«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտնել է կիսապաշտպան Չեզարե Կասադեիի հետ պայմանագիր կնքելու մասին։ 19-ամյա իտալացի ֆուտբոլիստը ստորագրել է վեց տարվա պայմանագիր նոր ակումբի հետ։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Չելսին» «Ինտերին» վճարել է 15 միլիոն եվրո։
Հարկ է նշել, որ Չեզարե Կասադեին հանդես է եկել «Ինտերի» երիտասարդական թիմերում: Կիսապաշտպանը չհասցրեց իր դեբյուտը նշել «ներաձուրիների» հիմնական կազմում, թեև վերջին մրցաշրջանում Սիմոնե Ինձագին ներգրավում էր խաղացողին հիմնական թիմի մարզումներին։
Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի օգոստոսի 21-ին «Լիդսի» դեմ: