«Միդլսբրոն» վարձավճարով ձեռք է բերել «Ֆուլհեմի» հարձակվող Ռոդրիգո Մունիսին, հայտնում է Football Insider-ը: 21-ամյա բրազիլացին շուտով բուժզննում կանցնի։
Պրեմիեր լիգայի մեկնարկային երկու հանդիպումներում հարձակվողը մնացել է պահեստայինների նստարանին։ Ակումբի ղեկավարությունն աջակցում է ֆուտբոլիստի տրանսֆերին, որպեսզի նա կանոնավոր խաղաժամանակ ստանա։
Մունիսը կարիերան սկսել է Բրազիլիայի առաջնությունում՝ խաղալով «Ֆլամենգոյում», վարձավճարով հանդես է եկել «Կուրիտիբայում»։
Նախորդ մրցաշրջանում Մունիզը «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։