«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ աշխատանքից, հայտնում է CBS-ը։
Այդուհանդերձ, 37-ամյա պորտուգալացին պատրաստ է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ այժմ այլ տարբերակներ չունի:
Ռոնալդուն չի պատրաստվում խզել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, քանի որ զբաղված է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելով: