Այսօր կայացել են Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները հունական «Օլիմպիակոսի», շվեյցարական «Ցյուրիխի» և շվեդական «Մալմյոյի» մասնակցությամբ։
«Օլիմպիակոսը» մրցել է կիպրական «Ապոլլոնի» հետ։ Հանդիպումը կայացել է Լիմասոլում և ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
«Ցյուրիխը» փլեյ-օֆֆ փուլում մրցել է շոտլանդական «Հարտսի» հետ և Շվեյցարիայում կայացած առաջին խաղում 2-1 հաշվով հաղթանակ է տարել։
«Մալմյոն» էլ պատասխան խաղում մրցել է թուրքական «Սիվասպորի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ է տարել սեփական հարկի տակ։
Թիմերի միջև պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 25-ին։