Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» օգոստոսի 18-ին սեփական հարկի տակ ընդունեց Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Այս խաղի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց մոլդովական ակումբի գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը ․
«Խաղը սկսեցինք լավ, չնայած շոգ եղանակին։ Եթե գոլ խփեինք, խաղն այլ կերպ կընթանար։ Բայց 0-0 հաշիվն էլ է լավ։ Դեռ 90 րոպե ունենք խաղալու, կփորձենք հաղթել պատասխան խաղում։
Ուսումնասիրել էինք մրցակցի խաղը, այսօր ամակնկալներ չկային։ Գտնում եմ, որ Քիշինևում պետք է իրացնենք մեր պահերն ու գոլ խփենք։
«Փյունիկը» լավ թիմ է, եթե խաղար Մոլդովայի առաջնությունում, բարձր տեղերի համար կպայքարեր»,- ասաց «Շերիֆի» գլխավոր մարզիչը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ, հավելեով, որ թիմում կան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ կլինեն պատասխան խաղում։
Հիշեցնենք՝ «Շերիֆը» Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջել է Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային», իսկ «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ՝ երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջել է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։ Նշենք, որ երկու ակումբներն էլ իրենց երկրների ամենատիտղոսակիր ակումբներն են։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին, Մոլդովայում։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։