Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Երևանի «Փյունիկը» օգոստոսի 18-ին կմրցի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» հետ։
Առաջին հանդիպումը կկայանա Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում:
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը․
Հիշեցնենք՝ «Շերիֆը» Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջել է Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային», իսկ «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ՝ երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջել է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։ Նշենք, որ երկու ակումբներն էլ իրենց երկրների ամենատիտղոսակիր ակումբներն են։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին, Մոլդովայում։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։
Սա կլինի «Փյունիկի» և «Շերիֆի» միջև երկրորդ դիմակայությունը եվրոգավաթներում։ Թիմերն առաջին անգամ միմյանց հետ հանդիպել են Չեմպիոնների Լիգայի 2006/07թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ երկու հանդիպումների արդյունքով (0:0, 2:0) հաջողությունն ուղեկցել էր մոլդովական ակումբին։