Հայ մարմնամարզիկները վաղվանից կսկսեն պայքարը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարից առաջ մասնակցել են գլխավոր մարզմանը:
Հիշեցնենք՝ մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը մարզիչներ՝ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, երիտասարդների կազմում՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը, մարզիչ՝ Արտակ Այդինյանի գլխավորությամբ:
Մրցաշարը կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը:
շ