Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5 -րդ մրցումային օրվա ընթացքում Հայաաստանի համար մեդալ ապահովեց նաև 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։
Մեր մարզիկը մրցեց սերբ Ջորջ Մարկովիչի հետ և առանց մեծ դժվարության հաղթանակ տոնեց։ Դեռևս առաջին ռաունդում ժամանակին կանխելով մրցակցի գործողությունները մեր բռնցքամարտիկը դիպուկ հարվածներով հավաքեց անհրաժեշտ միավորներ և ռաունդը շահեց 5։0 հաշվով։
Երկրորդ ռաունդում մեր մարզիկը լսելով մարզիչների խորհուրդները շարունակեց գործել առաջին համարով և կրկին 5։0 ։ 3-րդ ռաունդում Տիգրանի առավելությունը էլ ավելի մեծ էր և մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին մեզ։ Սա Հայաստանի արդեն 4-րդ մեդալն էր։
Կարդացեք նաև՝