Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5 -րդ մրցումային օրվա առաջին իսկ մենամարտը հաղթական էր մեզ համար։
1/4 եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս եկավ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը ու վստահ հաղթանակ տոնեց Իսրայելը ներկայացնող Արթուր Պրոհվնեսկու նկատմամբ։
Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սանը տեխնիկապես և տակտիկապես գրագետ մենամարտ անցկացրեց և ոչ մի շանս չտվեց մրցակցին։ Արդյունքում 5։0 և Դովլաթբեկյանը ոչ միայն նվաճում է կիսաեզրափակիչի ուղեգիր այլև ապահովում առնվազն բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից որտեղ հաղթել էր ադրբեջանցի մարզիկին։