Երևանի «Փյունիկը» թուրքական Բելեկում անցկացնում է իր երկրորդ ուսումնամարզական հավաքը:
Երևանյան ակումբը այսօր մրցեց բելառուսական «Գորոդեա» ակումբի հետ և պարտվեց՝ 0:2 հաշվով:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում «Փյունիկը» մրցեց ղազախական «Կասպիյ» ակումբի հետ: Հանդիպումը ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ 1:3 հաշվով:
«Փյունիկի» կազմում գոլերի հեղինակ դարձան՝ Ալիկ Առաքելյանը, Արտյոմ Սիմոնյանը և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը: