Հնդկաստանում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Իսպանիայի հետ:
Հայաստանի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել է Ալեքսեյ Շիրովի հետ և հաղթանակ տարել: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը:
Հրանտ Մելքումյան-Ֆրանցիսկո Վալյեխո հանդիպումը դեռ ընթացքի մեջ է: Այս պահի դրությամբ հաշիվը 2:1 է ՝ հօգուտ Հայաստանի:
Նշենք՝ Ուզբեկստանի ընտրանին այս պահին ոչ-ոքի է խաղում Նիդերլանդների հետ: Նոդիրբեկ Աբսուդատորովն ու Նոդիրբեկ Յակուբոևը ոչ-ոքի են խաղացել: Եվս երկու հանդիպում դեռ ընթացքի մեջ է:
Շախմատի օլիմպիադա. Հայաստան-Իսպանիա՝ վերջին տուրում